Մշակույթ

Վերնիսաժը համեմվել է սիրիահայ մշակույթով

hasmikmartirosyan
Շուրջ 5 տարի է Սիրիայի հանրապետությունում պատերազմ է: Հակամարտության հետևանքով ընդհանուր թվով շուրջ 20 հազար սիրիահայ է Հայաստան մուտք գործել, իսկ նրանցից 16 հազարն արդեն հիմնավորվել են այստեղ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ՝ պետությունը ջանքեր է գործադրում այդ անձանց  հիմնախնդիրների լուծման ու ինտեգրման ուղղությամբ, սակայն երկու կարևորագույն՝ բնակարանային հարցն ու աշխատանքով ապահովման հիմնախնդիրը առկա է:

hranush-hakobyanՀալեպից Հայաստան տեղափոխված Գևորգ Պարսումյանի ընտանիքը 4 տարի է բնակվում է հայրենիքում: Պարտադրված են լքել ծննդավայրը, բայց ինտեգրվել են: Հալեպում հայտնի են եղել, որպես ոսկերիչներ, արծաթագործներ: Ունեցել են սեփական խանութը, և վաճառել արծաթյա զարդեր: Այսօր խանութը վերափոխվել է փոքրիկ սեղանիկի: Փոքր քայլերով գնում ենք առաջ՝ լիահույս աչքերով ասում է Գևորգը, ուրախությամբ ներկայացնում այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են Հայաստանում բնակվող հայերին և Սիրիայում ծնվածներին, ինչպես նաև արաբներին, ու նշում հայերը արծաթ սիրում են:

4 տարի է Հայաստանում է բնակվում նաև Միքայել Կարապետը, ով նույնպես ծննդավայրում շուրջ 35 տարի ոսկյա զարդեր է պատրաստել, և հայրենքում նույնպես շարունակում է գեղեցիկ զարդեր ստեղծել, բայց ոչ ոսկյա՝ «ներդրումը մեծ է ոսկու հետ աշխատելու համար, իսկ մեզ գումար էր հարկավոր ապրելու համար»: Ասում է Միքայելը, և ներկայացնում նոր զբաղմունքը, որն իհարկե, ոսկյա զարդերի վաճառքի եկամուտը չի ապահովում, սակայն գույնով է մոտ, ու կենցաղային հարցերը հոգալու հնարավորություն է ստեղծում:

Հայրենիքում ի՞նչը զարմանք պատճառեց, երբ առաջին անգամ հանդիպեցիք, և այնուհետև դարձավ սովորական հարցին՝ Միքայելը պատասխանում է. «գրական հայերենը հասկանալը»:

Տեղեկացնենք, որ սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր՝ այսօր, «Վերնիսաժ»-ի տարածքում մեկնարկել է ավանդական դարձած «Սիրիահայ  մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ,  ոսկերչական իրեր, քաղցրավենիք:

Back to top button