

Մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարան՝ Երևանի կենտրոնում՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալքեսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին: Ռիոյի Օլիմպիական խաղերում հայկական սպորտի պատիվը բարձր պահած հայ մարզիկներն արժանացել են խոշոր մրցանակների ու պետական պարգևների:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ինչպես հայտնել էինք տեղի է ունեցել Ռիոյի օլիմպիական խաղերից մեդալներով վերադարձած մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը։
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պարգևատրվեցին մոտ 1 մլն ԱՄՆ դոլար արժողության բնակարաններով՝ Երևանի կենտրոնում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 մլն դրամով և բնակարանով՝ Գյումրիում: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է 30 մլն դրամով:
Պարգևների արժանացան նաև մարզիչները։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն արժանացավ 10 մլն դրամի։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն արժանացավ 4-սենյականոց բնակարանի։ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացավ 10 մլն դրամի։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Գոռ Մինասյանի անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյանը և Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանն արժանացան 5-ական մլն դրամի։




