Քաղաքական

Պետք է հանդես գանք հասցեական գնահատականներով. Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Տավրիդյան պալատում հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ԱՊՀ ՄԽՎ առաջիկա խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ԱՊՀ ՄԽՎ-ի` երկխոսության խորհրդարանական հարթակ լինելու փաստը:

ԱԺ փոխնախագահը կարևորել է ԱՊՀ տարածքում երկխոսության և խաղաղության հաստատումը` մասնավորապես նշելով. «Մենք պետք է կանխենք և դատապարտենք ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունների լուծման փորձերը և հանդես գանք հասցեական գնահատականներով: Հարկավոր է ընդլայնել կառուցողական երկխոսությունը, այլ ոչ թե փորձել ապակայունացնել տարածաշրջանը»:

Back to top button