Մշակույթ

Մեկնարկում է արգենտինական ֆիլմերի V փառատոնը

Սեպտեմբերի 19-24-ը Երևանի «Մոսկվա»  կինոթատրոնում կանցկացվի Արգենտինական ֆիլմերի V փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում  Արգենտինայի Դեսպանության կողմից:

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 19:00, «Մոսկվա»  կինոթատրոնում:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով:

Բոլոր ցուցադրությունների մուտքն  ազատ  է:

Կարդացեք նաև
Close
Back to top button