Մշակույթ

Բեմադրության պրեմիերա` նվիրված Արտաշես Քալանթարյանի ծննդյան 85 ակյակին

sonahakobyan
Այս տարի լրանում է արձակագիր, դրամատուրգ, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանի 85 ամյակը: Հոբելյանական երեկոն նշվել է սեպտեմբերի 16-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ էլ տեղի է ունեցել նրա ամենասիրելի պիեսի՝ «Բումերանգի» պրեմիերան: Հոբելյանական առաջնախաղի հադիատեսը Քալանթարյանի հարազատներն էին ու  ընկերները: Պիեսի բեմադրությունն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Հոբելյանական երեկոյի ընթացքում ներկայացվել է նաև Արտաշես Քալանթարյանի պաշտոնական կայքը, որտեղ ի մի է բերված անվանի երգիշաբանի կյանքն ու գործունեությունը:

 

 

 

Սեպտեմբերի 16-ին արձակագիր, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը կդառնար 85 տարեկան: Անվանի դրամատուրգն արդեն 25 տարի է մեզ հետ չէ, սակայն հարազատներն ու ընկերները միշտ յուրահատուկ ձևով են նշում են նրա հոբելյանները: Քալանթարյանի ծննդյան օրը նշանավորվել է թե գրքի հրատարակմամբ, թե պետ համալսարանում նրա անվամբ լսարանի բացմամբ և թե մանկական ժողովածուի շնորհանդեսով, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Քալանթարյանի դուստրը՝ Ալիսա Քալանթարյանը:

Անվանի երգիծաբանի 85-րդ հոբելյանն էլ առանձնացավ Քալանթարյանի «Բումերանգ» պիեսի բեմադրմամբ: Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ ներկայացման  պրեմիերան, որի բեմադրությունն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Բեմադրիչի փոխանցմամբ՝ «Բումերանգ» պիեսը դրությունների կատակերգություն է, որտեղ որտեղ վեր են հանվում ընտանեկան խնդիրները, ծնողների ու զավակների փոխհարաբերությունները: Հակոբ Ղազանչյանն, ի դեպ,  երկրորդ անգամ է անդրադառնում  Քալանթարյանի պիեսին:

«Բումերանգի» բեմադրության մասին լուրը շատ էր ուրախացրել նաև Քալանթարյանի գործընկեր, հեռուստալրագրող Գարիկ Ղազարյանին: Բոլոր մյուս հանդիսատեսների հետ միասին նաև ևս մեծ անհամբերությամբ էր սպասում ներկայացման պրեմիերային: «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեց նաև իրենց համատեղ աշխատանքի տարիները:

Նշենք, որ Արտաշես Քալանթարյանը նաև բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է: Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև նրա կայքի շնորհանդեսը:

Կարդացեք նաև

Back to top button