
Ամերիկյան ABC7 ալիքի հեռուստահաղորդավար Ջո Տորեսը նորությունների թողարկումը սկսել է դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի «մահվան» լուրով: Այդ մասին գրում է Mediaite-ը:
«Մենք սկսում ենք Հիլարի Քլինթոնի մահվան մասին շտապ նորությունով»,- հայտարարել է Տորեսը հեռուստաթողարկման սկզբում:
Նրա խոսքով՝ այդ մասին հայտնել է Քլինթոնի անձնական բժիշկը: Տեղական McClatchyDC պարբերականի տվյալներով՝ հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ հաղորդավարի մոտ տեղի է ունեցել լեզվի սայթաքում: Health (անգլ.՝ «առողջություն») բառի փոխարեն նա ասել է death (անգլ.՝ «մահ»):




