Միջազգային

Սիրիայում հրադադարը նվազեցրել է բռնության մակարդակը. ՄԱԿ

Սիրիայում ժամանակավոր հրադադարի արդեն իսկ առաջին օրը մարդասիրական կազմակերպությունները գրանցել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կտրուկ նվազում, հայտնում է BBC-ն։

Ինչպես հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, այժմ առաջնային խնդիր է դառնում մարդասիրական օգնության մատակարարումը Հալեպի արևելյան շրջաններ, որոնք պահվում են սիրիացի ապստամբների կողմից։

Դամասկոսն արդեն նախազգուշացրել է, որ առանց իր թույլտվության չի թողնի որևէ բան ուղարկել ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպի շրջաններ։

Սիրիայում հրադադարն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան։ Տևական բանակցություններից հետո դրա պայմանները համաձայնեցրել են Ռուսաստանը, որը համագործակցում է Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ, և ԱՄՆ-ը, որը ազդեցություն ունի ապստամբական խմբավորումների վրա։

Back to top button