

Այլընտրանքային մշակաբույսերի փորձնական մշակում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Բացի կարտոֆիլից, տարեկանից, ցորենից ու գարուց այս տարի Սարուխանում փորձնականորեն մշակվել է նաև հնդկացորեն, դրվել են ազնվամորու տնկիներ: Տարվա խոնավ եղանակը նպաստել էր լավ բերք ստանալուն, սակայն օգոստոսի վերջին տեղացած կարկուտը մեծ վնաս էր պատճառել Սարուխանի մշակովի հողատարածքներին:
Բացի հնդկացորենից գյուղում մշակում են սոխ, սխտոր,լոբի, բրոկոլի, հաճար, ելակ, ազնվամորի: Վահան Գևորգյանը նեղսրտեց, որ թվարկած տեսակները լավ բերք են տալիս, սակայն գյուղացիները քիչ են զբաղվում դրանց մշակությամբ: Գյուղատնտեսության զարգացման նպատակով մոտ 2000 քմ տարբեր տարածքի վրա դարձյալ փորձնական եղանակով դրել են նաև հոլանդական ազնվամորու տնկիներ: Մշակովի տնկիները տարբերվում են տարածված ազնվամորու մշակությունից.<<լարային եղանակով են մշակվում, խաղողի նման ողկույզներ է տալիս, փնջով աճում: Մյուա տարի շատ բարձր բերք կունենանք: Տարվա մեջ երեք անգամ ենք հավաքելու, 1 հա՝ 15 տոննա >>:
Խաղողի վազի նման մշակվող ազնվամորու տնկիների մարգամիջյան տարածությունը մոլախոտերից զերծ պահելու նպատակով ծածկել են կախասնկի ավելցուկով. << Սա և հումուս է, և չի թողնում տարածքը պատվի մոլախոտերով, և հողը խոնավ է պահում, թույլ տալով անձրևաորդերին հարստացնելու հողը>>:
Գյուղնախարարության և մարզպետարանի գյուղատնտեսության զարգացման համատեղ ծրագրով այլընտրանքային մշակաբույսերը փոխարինելով ավանդականով փորձ է արվում գյուղացուն պահել գյուղում և զբաղվել գյուղատնտեսությամբ: Կարկուտը չէր խնայել նաև ազնվամորու շիվերը, որոնց վերականգնման համար ժամանակ է հարկավոր:
Գյուղի ավելի բարձրադիր գոտիներում, որտեղ հիմնականում ժայռոտ տարածքներ են հիմնվել են դեկորատիվ ծառատեսակներ: Գեղարքունիքի մարզի բաց դաշտերը հնարավոր է վերածվեն կանաչ գոտիների:




