Քաղաքական
Նարինե Մկրտչյանի դիմումի գործով որոշումը դատարանը կհրապարակի երկուշաբթի


ՀՀ վարչական դատարանը Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի դիմումի գործով որոշումը կհրապարակի հունվարի 21- ին։
Նիստում դատարանը՝ Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, լսել է հայցվոր Նարինե Մկրտչյանի և նրա ներկայացուցիչ Կարեն Վարդանյանի պարզաբանումները, պատասխանող կողմի՝ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանի առարկությունը։