
ԱՄՆ- ում նախօրեին սկսվել է բանտարկյալների համազգային գործադուլը։ Կալանավորները պահանջում են բարձրացնել բանտում իրենց կատարած աշխատանքի համար սահմանված վճարները, նաեւ դժգոհ են առողջապահության վիճակից եւ կալանավայրերի գերբնակեցումից՝ հայտնում է Բի Բի Սի- ն։
Ամերիկյան կալանավորների իրավունքներով զբաղվող ակտիվիստները նրանց դրությունը հավասարեցնում են ստրկության հետ։ ԱՄՆ ԶԼՄ- ները հայտնում են Ֆլորիդայի երկու բանտերում անկարգությունների մասին։ Այժմ այնտեղ անվտանգության բարձր ռեժիմ է սահմանվել։
Այժմ ամերիկյան բանտերում 2,2 մլն ազատազրկված կա։




