
Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել է 13 մարդ՝ այսօր հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Պայթյունները որոտացել են նախօրեին, երեկոյան, NakheelMallи առեւտրի կենտրոնի հարեւանությամբ։ Ավտոկայանատեղում պայթել է մահապարտ- ահաբեկիչի վարած ավտոմեքենան։
Որեւէ խմբավորում դեռեւս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։




