Միջազգային

ԵՄ- ն ու Թուրքիան Սիրիայում հրադադարի հասնելու հարցում միակամ են

Եվրամիությունն ու Թուրքիան համաձայնության են եկել համատեղ ուժերով Սիրիայում հրադադարի հասնելու հարցում` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք համաձայնության ենք եկել այն հարցում, որ Սիրիայում առկա հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք պայմանավորվեցինք, որ միասին ենք աշխատելու, որպեսզի մոտ ապագայում հրադադար հաստատվի: Մենք նաև համաձայնության ենք եկել այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք պետք է որոշեն Սիրիայի ապագան. տարածքային ամբողջականություն, Սիրիայի կառավարման գործին հանրության բոլոր շերտերի մասնակցություն, բոլոր փոքրամասնությունների պաշտպանություն և բազմադավան երկրի ստեղծում»,- ասել է Մոգերինին:

Back to top button