Միջազգային

Տերությունները դատապարտում են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը

Աշխարհի առաջատար մի քանի տերություններ՝ Չինաստանը, ՄիացյալՆահանգները և Ռուսաստանը խստորեն դատապարտել են Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումները: Փհենյանի քայլը արժանացել է ՄԱԳԱՏԷ- ի կոշտ արձագանքին:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կբախվի լուրջ հետևանքների հետ։ Պենտագոնի ղեկավար Էշթոն Կարտերը կատարվածն անվանել է լուրջ սադրանք, ամերիկյան ռազմական գերատեսչությունը տարածաշրջանում իր գործընկերների հետ սկսել է խորհրդակցություններ: Ռուսաստանի արտգործնախարարն իր մտահոգությունն է հայտնել՝ կոչ անելով Փհենյանին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Այսօր ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր իր պատմության մեջ թվով հինգերորդ միջուկային փորձարկումների բարեհաջող անցկացման մասին: Այս փորձարկումն ամենահզորն է եղել։ Փորձագետների գնահատմամբ, պայթյունի հզորությունը եղել 10 կիլոտոննա տրորիլին համարժեք ուժգնության:   Միջուկային փորձարկումներից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ կշարունակի միջուկային ուժերի ամրապնդումը, իսկ այսօրվա փորձարկումը պատասխան է ԱՄՆ սպառնալիքներին, պատժամիջոցներին ու ճնշմանը։

Back to top button