Միջազգային

Հրաժարական տվեց նաեւ Ղազախստանի վարչապետը

Քարիմ Մասիմովը ազատվել է Ղազախստանի վարչապետի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Մեկ այլ հրամանագրով Մասիմովը նշանակվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ: Ղազաախստանի վարչապետի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է փոխվարչապետ Բակիջան Սագինթաևը:

Մասիմովը Ղազախստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է բավականին երկար ժամանակ՝ 2007-ից մինչև 2012 թվականը, այնուհետև երկու տարի ղեկավարել է երկրի նախագահի աշխատակազմը, 2014 –ին կրկին նշանակվել գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, իսկ 2015-ին վերանշանակվել Ղազախստանի վարչապետ:

Հենց Քարիմ Մասիմովին էին համարում նախագահ Նազարբաևի ամենահավանական քաղաքական հետնորդը, սակայն վերջերս մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Նազարբաևը մտադիր է հեռացնել Մասիմովին վարչապետի պաշտոնից։ Հետաքրքրական է, որ օգոստոսին Ղազախստանում արգելափակվել էին երկու կայքեր, որտեղ ստորագրահավաք էր սկսվել Մասիմովի հրաժարականի պահանջով։ Նախաձեռնողները պնդում էին, որ իր պաշտոնավարման ընթացքում որեւէ էական արդյունքի, այդ թվում տնտեսական կյանքում, չի հասել։

Կարդացեք նաև

Back to top button