Քաբուլում՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարության մոտ երկու պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել է մոտ 100 մարդ։ Առաջին պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարմամբ, երկրորդը՝ մահապարտ ահաբեկիչը՝ հայտնում է Բի Բի Սի- ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ- ները։
Զոհվածների մեջ են մեկ գեներալ եւ ոստիկանության բարձրաստիճան երկու սպա։
Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» խմբավորումը։




