Միջազգային

Ուկրաինա, Սիրիա, կորեական թերակղզի. քննարկումներ Մեծ 20- ի գագաթաժողովում եւ հետնաբեմերում

marlenahovsepyan

Աշխարհաքաղաքական արդի թեմաներով առանցքային քննարկումներն այսօր ընթանում են հեռավոր Չինաստանում, որտեղ հավաքվել են աշխարհի 20 առաջատար երկրների ղեկավարները: Գագաթաժողովի հետնաբեմում տեղի են ունենում երկկողմ կարևոր հանդիպումներ և բուռն քննարկումներ՝ նվիրված աշխարհում անվտանգության խնդիրներում այս համատեքստում։ Իհարկե՝ գլխավորը սիրիական պատերազմն է, նաև Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները, կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին չի հաջողվել համաձայնության հասնել Սիրիայի հարցով բանակցություններում։ «G20- ի շրջանակներում Ջոն Քերի- Սերգեյ Լավրով հանդիպումը որևէ արդյունք չի գրանցել»-, գրում է Ռոյթերը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցչին: Գործակալության զրուցակիցը նշել է,որ կողմերը Սիրայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեն տարաձայնություններ:

Չինական Խանչժոու քաղաքում երկու երկների առաջնորդների հանդիպումը տևել է նախատեսվածից երկար: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մեկ ժամ տևած հանդիպումից հետո պատվիրակության անդամները լքել են բանակցային սենյակը և Օբաման ու Պուտինը շարունակել են քննարկումներ դեմ առ դեմ: Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու ղեկավարների հանդիպումը «լավ է անցել, աշխատանքը կշարունակվի»:

Մեծ 20- ի շրջանակներում կայացել է նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են շարունակել նորմանդական քառյակի ձևաչափով հանդիպումները՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: «Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ բարձր մակարդակով հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսուա Օլանդը: Մինչդեռ պաշտոնական Կրեմլը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը նորմանդական քառյակի հանդիպմանը։ «Մոսկվան դեռ չի կողմնորոշվել, դեռ բավականին շատ աշխատանք պետք է կատարվի»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Հյուսիսային Կորեան արձակել է երեք բալիստիկ հրթիռ, լուրը Խանչժոու քաղաքում անցկացվող Մեծ 20- ի գագաթաժողովի ֆոնին ստացվել է Սեուլից: Ճապոնիան և Հարավային Կորեան գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են  համագործակցել հյուսիսկորեական սպառնալիքը չեզոքացնելու գործում: Միջին հեռահարության Նոդոն/Ռոդոն հրթիռները Փհենյանն արձակել է՝ անտեսելով ՄԱԿ-ի նախազգուշացումները: Դրանք արձակվել են եղել Ճապոնական ծովի ուղղությամբ և թռչել են մոտ հազար կիլոմետր:

Կարդացեք նաև

Back to top button