Միջազգային

Թրամփն առաջ է անցնում Քլինթոնից

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ոչ միայն կրճատել է իր եւ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի միջեւ տարբերությունը, այլեւ առաջ է անցել նրանից՝ հայտնում է «Ռոյթերը»։

Ըստ հարցումների՝ Թրամփի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ քաղաքացիների մոտ 40 տոկոսը, Քլինթոնին՝ 39 տոկոսը։

Գործակալությունը փաստում է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ եւ նախկին պետքարտուղարի վարկանիշն անցած շաբաթ էական անկում է ապրել։ Մինչ այդ Քլինթոնն իր մրցակցից առաջ էր 8 տոկոսով։

ԱՄՆ- ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8- ին։

Back to top button