Միջազգային

Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել տոնական միջոցառումները

Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել օգոստոսի 31- ին նախատեսված Անկախության 25- ամյակին նվիրված պաշտոնական արարողությունները՝ հայտնում է Բի Բի Սի- ն։ Նախորդ տարիներին այդ օրը երկրի նախագահ Իսլամ Քարիմովը սովորաբար մասնակցում էր հանրային միջոցառումներին։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Քարիմովն արյան զեղում է ստացել եւ հոսպիտալացվել է, նրա վիճակը ծանր է։

Դեռեւս չեն հայտնվում տոնական միջոցառումների չեղյալ հայտարարելու պատճառները։ Քարիմովի հիվանդության մասին սոցիալական ցանցում հայտնել էր նրա դուստրը։

Միջին Ասիայի տեղեկատվական «Ֆերգանա» ռուսալեզու կայքը երկուշաբթի օրը հայտնել էր Քարիմովի մահվան մասին, սակայն լուրը հաստատող տեղեկություններ չկան։ Նրա մահվան լուրը հերքել է նաեւ Ուզբեկստանի նախագահի աշխատակազմը։

Back to top button