Միջազգային

Թուրքիան էլ կլինի ԵՄ անդամ, բայց Էրդողանը չի լինի

Եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը նախապայման է առաջադրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին: Ռեջեփ Թաիպ Էրդողանի պաշտոնավարման օրոք խոսք անգամ չի կարող լինել եվրոպական ընտանիքին Անկարայի միանալու մասին՝ ասել է։

«Այդ հարցն ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի քննարկել միայն Էրդողանի հեռանալուց հետո: Ստեղծված պայմաններում առաջիկա տասնամյակում դա իրատեսական չի կարող լինել»,- գերմանական Bild պարբերականին ասել է Էթինգերը՝ միաժամանակ ընդգծելով, որ Թուրքիան Եվրամիության համար կարևոր երկիր է ինչպես աշխարհառազմավարական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից, այդ իսկ պատճառով  Անկարայի հետ անհրաժեշտ է պահպանել լավ հարաբերություններ:

Եվրոպացի պաշտոնյան նաև խոսել է նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի քաղաքական կերպարի ու թուրք հասարակության մեջ նրա ունեցած ազդեցության մասին: «Մենք տեսնում ենք, որ թուրքական հասարակությունը ցանկանում է ունենալ ուժեղ առաջնորդ: Էրդողանն օգտագործում է այս փաստը: Նա շեշտը դնում է ազգայնականության ու պոպուլիզմի վրա: Նա ցանկանում է լողալ նույն ջրերում, ինչ ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահի թեկնածու  Թրամփը»,- հայտարարել է Էթինգերը:

Back to top button