Հասարակություն

ԱՄՆ կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին վաղը կարող է Երեւանից հայրենիք վերադառնալ

ԱՄՆ հարցման հիման վրա Հայաստանում ձերբակալված եւ նախօրեին դատարանի կողմից ստորագրությամբ ազատ արձակված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը վաղը ծրագրում է վերադառնալ Ռուսաստան՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:

«Միրոնովն իր մոտ ուներ նաև հետադարձ տոմսը, որը օգոստոսի 31-ի համար է: Եթե դատախազությունը նրան չկանչի՝ մենք կմեկնենք Ռուսաստան»,- ասել է նրա պաշտպանը: Ներսիսյանի խոսքով, դատախազությունից Միրոնովին ծանուցում դեռևս չեն ուղարկել: «Նա տեղաշարժի որևէ սահմանափակում չունի»,- հստակեցրել է Միրոնովի պաշտպանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորման միջնորդությունը։ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել էր Հայաստան ժամանելուն պես Ինտերպոլի միջոցով ԱՄՆ հայտարարած հետախուզման պատճառով։ Դատական վճիռը դատախազությունը կարող է բողոքարկել 5 օրում։ Ամերիկացի իրավապահները նրան մեղադրում են զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու եւ փողերի լվացման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button