Մշակույթ

«Թևանիկ»-ը՝ Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է  Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:  Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի ֆեյսբուքյան էջից:

Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: «Թևանիկ»-ը ցուցադրվելու է  հոկտեմբերի 4-ին:

Պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին պատմող
«Թևանիկ» ֆիլմն արդեն արժանացել է մրցանակների, այդ թվում՝ Hollywood International Moving Pictures Film Festival -ում (հունիս, 2016) ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ», 2015-ին Վարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում՝ կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին:

Back to top button