Հասարակություն

Լիսագորն ու իր բնակիչները. ռեպորտաժ Արցախից

satikisahakyan

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը 20 տարուց ավելի վերաբնակեցվել է հիմնականում Հայաստանի բնակիչներով, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, տնամերձ հողամասերում էլ բանջարեղեն են մշակում:  Գյուղում կա 16 դպրոցական, իսկ նոր ուսումնական տարում առաջին դասարանցի  չկա:

 

20160820_165436Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի  ճանապարհին տեղացիները անցորդներին հրամցնում են  տարածքի անտառներից հավաքած մոշն ու իրենց տնամերձերում աճեցրած լոբին ու խաղողը: Ստեփանակերտ տանող միջպետական ճանապարհի վրա գտնվող  փոքրիկ շուկան տեղացիների միակ հավաքատեղին է, որտեղից էլ պատահական մեքենաներ կանգնեցնելով հասնում են ճանապարհի այն հատվածը, որտեղ մոշի թփերն են, նույն կերպ էլ վերադառնում ու վաճառում օրվա քաղած մոշը:

Արցախյան պատերազմից հետո Լիսագորը  վերաբնակեցվել է Հայաստանի տարբեր մարզերի և Շուշիի գյուղի բնակիչներով, սակայն մեծ մասը Վայոց ձորի մարզից են: Գյուղում կա 25 տնտեսություն՝ շուրջ 120 բնակչով: Գյումրիից  Հարությունն արդեն 15 տարի Լիսագորում է ապրում, նա նշեց, որ ընտանիքով Լիսագոր են տեղափոխվել 2001 թվականից, փոքրիկ տնամերձում կաղամբ, կարտոֆիլ և լոբի են մշակում:

Վերջին տարիներին Լիսագորում վերաբնակեցում չկա, քանի որ բնակարանի խնդիր կա:  Դպրոցի20160820_165247 աշակերտների թիվն էլ է քիչ, միջնակարգ դպրոց է հաճախում 16 աշակերտ: Նոր ուսումնական տարում առաջին դասարանցի չունեն, չկա նաև 10-րդ և 12-րդ դասարան: Նախորդ տարում ունեցել են մեկ  առաջին դասարանցի: Յուրաքանչյուր դասարանում մինչև երեք աշակերտ կա:

Հրայրն արդեն  8-րդ դասարանցի է,  ամենաշատը իրենց դասարանցիների թիվն է՝ երկու աղջիկ և մեկ տղա: Հրայրը չի ցանկանում գյուղում ապրել՝ պայմանների բացակայության պատճառով, դժվարությունները շատ են: Նրա ծննդավայրը Լիսագորն է, ասաց, որ մեծանա գնալու է Ստեփանակերտում ապրի:

Լրագրողի մասնագիտությունն էլ հրապուրել է Նոր Հաճնից արդեն 10 տարի Լիսագորում վերաբնակեցված 12- ամյա Արմենին։ Նա ցանկանում է բարձրագույն կրթությունը ստանալ Երևանում: 7-րդ դասարանում երկու աշակերտով են սովորում՝ մեկ տղա ու մեկ աղջիկ:

20160820_165232Լիսագորում խանութ չկա, թեև ճանապարհահատվածի փոքրիկ շուկայի հարակից շինության ցուցանակն այլ բան է հուշում՝ առևտրի սրահ: Խանութ չունեն, բայց  «Դեդոին տուն»  պայմանական ռեստորան ունեն, որտեղ կարճ ժամանակով կանգառ են անում Հայաստանից  Արցախ և հակառակ ուղղությամբ երթևեկողները:

Տաք ու զով ամռանը Լիսագորում փոխարինում է ձյունաշատ ձմեռը: Լիսագորցիները հարմարվել են եղանակային պայմաններին, տները տաքացնում են փայտե վառարաններով:

Բնակիչները միայն անտառի հույսին չեն, պահում են նաև խոշոր և մանր եղջերավոր անասուններ, կաթ ու պանիր սարքում, քաղաքում վաճառում և ապահովում սեփական ապրուստը։

Կարդացեք նաև

Back to top button