Միջազգային

Սիրիան դատապարտել է թուրքական ներխուժումն իր տարածք

Դամասկոսը Ջերաբլուս քաղաքի շրջանում թուրքական զորքերի ներխուժումը  սիրիական տարածք անվանել է երկրի ինքնիշխանության խախտում՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Ջերաբլուս քաղաքը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ եւ Սիրիայի արտգործնախարարությունը թուրքական զորքերի ներխուժումը այդ տարածք դատապարտել է։

Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունն անվանել է սիրիական ինքնիշխանության ոտնահարում։ Պաշտոնական ՍԱՆԱ գործակալությունը մեջբերում է «պաշտոնական աղբյուրի» տեսակետը, որը Թուրքիայի գործողությունը որակում է ահաբեկչության մի տեսակի փոխարինումը մեկ այլ տեսակով»՝ կոչ անելով Թուրքիային վերջ տալ ագրեսիային։

Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողությունն սկսել է այսօր առավոտյան։ Hurriyet- ը հայտնում է, որ թուրքական զորքերին աջակցում են նաեւ երկրի ռազմաօդային ուժերը։ Թուրքական ԶԼՄ- ների հաղորդման համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը եւս հարձակում է սկսել ԻՊ դիրքերի վրա։

Back to top button