Միջազգային

Համաշխարհային բանկը նոր նախագահ կընտրի

Համաշխարհային բանկը հատարարել է նոր նախագահի ընտրության գործընթացի սկզբի մասին: Այս մասին ասվում է բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ: Գործող նախագահ Ջիմ Յոն Կիմը, որի լիազորությունների ժամկետը սպառվում է 2017 թ. հունիսի 30-ին, հայտարարել է, որ հետաքրքրված է երկրորդ ժամկետի համար ընտրությանը մասնակցությամբ:

Ընտրությանը մասնակցել ցանկացող թեկնածուները պետք է դա անեն այս տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 14-ը: Նշվում է, որ նրանք պետք է ունենան միայն Համաշխարհային բանկի անդամ երկրների քաղաքացիություն:

Արդյունքում կկազմվի 3 թեկնածուների կարճ ցանկ: Նրանց հետ հարցազրույցներ կվարեն բանկի գործադիր տնօրենները:

Back to top button