
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր փորձել են մուտք գործել Իսրայելի հյուպատոսության շենք:
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02.30-ին, երբ 5 անձինք փորձել են մուտք գործել Իսրայելի հյուպատոսության տարածք: Նրանք դրանով ցանկացել են իրենց բողոքը հայտնել Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների դեմ:
Ձերբակալված բոլոր անձինք Թուրքիայի քաղաքացիներ են: Ավելի վաղ իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան իսրայելական Սդերոտ քաղաքի ուղղությամբ հրթիռի արձակման:




