Միջազգային
Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր եւ վիրավորներ
Թուրքիայի Վան գավառի ոստիկանության բաժանմունքի մոտ պայթուցիկներով լցված ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 71 մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են: Վիրավորներից 17-ը ոստիկաններ են:
Թուրքիայի իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն: Իրավապահները ձերբակալել են պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողին: