
News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնական այցով Վրաստան կժամանի սեպտեմբերի վերջին: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության աշխատակից Քեթի Դոլակիձեն:
«Հռոմի պապի այցը Թբիլիսի պլանավորված է սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ: Կողմերը աշխատում են այցի ծրագրի վրա, որը մենք կտարածենք ավելի ուշ»,- տեղեկացրել է նա:
Ֆրանցիսկոս պապը Վրաստան է այցելելու Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հրավերով: Պապը Վրաստանից կմեկնի Ադրբեջան: Նա հունիսի վերջին այցելել է Հայաստան:




