Վերլուծական

Կարեւոր ընտրություններ՝ 80 օր անց

annanazaryan
Հանարապետական Դոնալդ Թրա՞մփ, թե՞ դեմոկրատ Հիլարի Քլինթոն. ԱՄՆ- ում սպասվող նախագահական ընտրապայքարում էական նշանակություն կունենա, թե նշված երկու թեկնածուներից  ով կհաղթի:  Այս ընտրությունների արդյունքը կարևոր է ոչ միայն ԱՄՆ համար,  այլև աշխարհաքաղաքական հետագա զարգացումներում ու, անշուշտ, նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Խոսելով թեկնածուների տարբեր հարցերում ունեցած դիրքորոշումների մասին՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ պետք է լավ հասկանալ նախ,  թե ով է Թրամփը: Նա որակվում է իբրև ռասիստ, ում հետաքրքիր էլ չէ ղարաբաղյան կամ որևէ այլ հակամարտություն:

 

Վերջապես ո՞վ է Դոնալդ Թրամփը և ինչ փոփոխություններ են հնարավոր նրա նախագահության «Թրամփը որևէ արժեքային համակարգով չառաջնորդվող, խուլիգանական վարքով համեմատվում է Էրդողանի ու Ժիրինովսկու հետ»:

Նրա որդեգրած դիրքորոշումը նպատակ ունի մեկուսացնել ԱՄՆ աշխարհից, սակայն դա հնարավոր չէ, քանի որ աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում:

Մեհրաբյանը միևնույն ժամանակ նկատում է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ հայտնի է ռազմական գործողություններով խնդիրները լուծելու իր մոտեցմամբ: Ամեն դեպքում՝ կանխատեսելիություն, ըստ նրա, ավելի լավ է:

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Հարություն Ծատրյանի կարծիքով՝ հայերի համար ԱՄՆ նախագահի ընտրությունները չեն սահամանփակվում Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարություններով, քանի որ բազմիցս տեսանք ու լսեցինք սուտ խոստումներ: Այսօր առավել կարևորվում է Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդման հարցը:

Ամեն դեպքում՝ ԱՄՆ նոր նախագահի ընտրությանը մնացել է 80 օր, նոյեմբերի 4- ին ամերիկացիները կընտրեն իրենց 45-րդ նախագահին։ Իբրև Օբամայի նախագահության տարիների արդյունք Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ 8 տարվա ընթացքում  ԱՄՆ-ում էներգետիկ հեղափոխություն է տեղի ունեցել` թերթաքարային էներգապաշարների շահագործման միջոցով։ Արդյունքում՝ աշխարհում նավթի եւ գազի գները կտրուկ անկում են ապրում անգամ սիրական պատերազմի պայմաններում։ Այս տարիների ընթացքում ԱՄՆ- ում ստեղծվել է էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն, որը եւս նպաստել է ամերիկյան էներգետիկ անկախությանը։

Կարդացեք նաև

Back to top button