Հասարակություն

Արմեն Երիցյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Օգոստոսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը, նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button