Քաղաքական

ՀՀԿ- ն նաեւ ընտրությունների արդյունավետության խնդիրն է լուծելու

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Հայելի» մամուլի ակումբում ներքաղաքական հարցերի շուրջ այսօր բանավիճել են ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ու Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Խոսելով նախագահական ընտրությունների մասին` Հմայակ Հովհաննիսյանը նկատել է, թե անցած 20 տարվա ընթացքում ընտրությունները հիմնականում եղել են ռեսուրսների պայքար, ապա հավելել, որ միայն Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրել իր թեկնածությունը:
«Բայց եթե նա չի դնում իր թեկնածությունը, ապա նա դրանով աջակցում է Սերժ Սարգսյանին»,- համոզմունք է հայտնել Քաղաքագետների միության նախագահը:
Մինչդեռ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Ծառուկյանը պաշտոն զբաղեցնելու նպատակ չի ունեցել եւ նրա նպատակն է եղել ռեսուրսները պահելը:
Ըստ Ալեքսանյանի` նույն նպատակն է առաջադրվելուց հետ պահել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է, որ կուսակցությունում անհանգիստ տրամադրություն է, քանի որ ոչ միայյն արդյունքների, այլեւ` արդյունավետության խնդիր է դրված, ինչն ամենաբարդ խնդիրներից մեկն է, քանի որ դա ընդդիմությունն իրենից հեռացնում է։

 

Թողնել պատասխան

Back to top button