Միջազգային
Անկարան միտումնավոր համագործակցում է ահաբեկիչների հետ. Բեռլինի բացահայտումը
Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունը միտումնավոր համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ՝ ասված է Ձախերի կուսակցության խորհրդարանական հարցմանը կառավարության ներկայացրած պատասխանի մեջ։
«Դրա արդյունքում 2011 թվականից սկսած Անկարայի քայլ առ քայլ իսլամացող ներքին եւ արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Թուրքիան Մերձավոր եւ Միջին Արեւելքում իսլամական խմբավորումների համար դարձել է կենտրոնական ասպարեզ»,- կառավարական նամակից մեջբերում է անում հայտնում է ARD հեռուստակայանը։
Բեռլինը խոստովանում է, որ երկար տարիներ իմացել է Էրդողանի կողմից ահաբեկիչներին աջակցելու մասին, սակայն գերմանական հատուկ ծառայությունների բացահայտումները ներկայացվում է այժմ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցման շրջանում։