

ԵՏՄ անդամակցույթունից հետո Հայաստանի 10 տոկոսանոց տնտեսական աճի մասին Պուտինի խոսքերի վրա կենտրոնանալը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը անհարկի է համարում եւ կարծում է, որ ընդհանրապես տրամաբանական ու օրինաչափ որեւէ բան պետք չէ փնտրել: «Ըստ էության բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կոմատիկ վիճակում է գտնվում տեւական ժամանակ, եւ դա պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ եւ, առաջին հերթին, սուբյեկտիվ պատճառներով»,-հայտարարել է տնտեսագետը:
«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի ունենում ժամանակ դրա վերաբերյալ իր քաղաքականությունը, մոտեցումները կանոնակարգելու, ձեւավորելու»:
Հայաստանը կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախմամբ պայմանավորված բարդ իրավիճակում եւ, ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի, վտանգներից խուսափելու համար պետք է առաջին հերթին հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնի, ապա նաեւ՝ ընդգծված տնտեսական քաղաքականություն:
Անդրանառնալով այն խնդրին, որ Հայաստանը ստեղծեց պետական ընկերություն, որը Իրանից Հայաստանով գազ կարտահանի Վրաստան՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատեց, որ Հայաստանի համար խոցելի պահեր կան այն առումով, որ որեւէ խողողակաշար Հայաստանի Հանրապետությանը չի պատկանում եւ տրվել են ռուսական «Գազպրոմին»: Նույն պատկերն է էլէկրաէներգիայի, երկաթուղային տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում՝ հավելեց տնտեսագետը, միաժամանակ, կարծիք հայտնեց, որ դժվարություններ կան, որոնք, սակայն, կարելի է միշտ էլ հաղթահարել՝ բերելով փոփոխություններ: Նա կարծում է, որ դրան կնպաստեն այնպիսի ալիքներ, որոնք տեղի ունեցան հուլիսին Երեւանում:
«Նման մտածողությունը, նման ալիքը բերելու է փոփոխությունների: Չի կարող չբերել փոփոխություններ»:




