

Այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 11 000 դիմորդ, որոնցից 1800-ը կստանա անվճար կրթություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:
«Այս տարի մնացել են նաև թափուր տեղեր, չնայած նրան, որ ընդունելության ցուցանիշները շատ չեն տարբերվում նախորդ տարիներից»,- ասել է Մելիքյանը:




