

«Ակտիվ մասնակցություն են ունենալու Իրանն ու Թուրքիան»:
Եվ թուլացած ու մասնատված վիճակում գտնվող Թուրքիային, ըստ Գագիկ Հարությունյանի, ընդամենը պետք է Ռուսաստանի աջակցությունը։ Ու նման պայմաններում ԼՂ խնդրում ևս էական դերակատարությունը փաստորեն, ըստ նրա, մնում է ՌԴ- ի վրա: Նա հնարավոր մի քանի սցենարների մասին խոսեց, որոնք երկար տևող գործընթացի շրջանակներում են: Այսօր առավել կարևորվում են տնտեսական հարցերը, որոնք թելադրում են քաղաքական օրակարգ:
Ռուսաստան- Իրան եւ Ռուսաստան- Թուրքիա էներգակիրների տարանցման հարցն է արդիական՝ ասաց: Թուրքիան փորձում է այս հարցում տարանցիկ երկրի դերակատարություն ստանձնել:
Բազմակենտրոն խաղ է սկսվել: Եվ Ադրբեջանը, որի աշխարհագրական դիրքը շահեկան է, ակտիվ ներգրավվում է տարածաշրջանային տնտեսական նախագծերում: Սակայն Հայաստանի դերը չպետք է անտեսել՝ նկատում է Գագիկ Հարությունյանը: Առանց հայկական հենակետի ռուսական դիրքերը կթուլանան՝ համոզված է զրուցակիցս:
Հայաստանը շուտափույթ պետք է ձևակերպի իր օրակարգն ու ներկայացնի այն՝ ամրապնդելու Երևան-Թեհրան կապերը՝ կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Հստակ պետք է խոսել նաև Ղարաբաղյան խնդրի մասին ու նշել, որ միակողմանի տարածքային զիջումների պատրաստ չենք՝ նկատում է նա։
Այնպիսի աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կկատարվի՝ կարծում են շատ փորձագետներ՝ հորդորելով ամրապնդել Երևան-Թեհրան կապերը:




