Հասարակություն

ՃՈ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երեւանում

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել մայրաքաղաքի փողոցներում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, օգոստոսի 11-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հատուկ միջոցառում են իրականացրել թաղանթապատված դիմապակիներով մեքենաների հայտնաբերման եւ շահագործումը դադարեցնելու ուղղությամբ: Հայտնաբերվել է նմանատիպ խախտումով 30 մեքենա, կազմվել է արձանագրություն: Բացի դրանից, ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են առանց ԱՊՊԱ պայմանագրի տասը մեքենա:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Back to top button