
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազատել է պաշտոնից իր աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին, հայտնում է Gazeta.ru-ն:
Պուտինի հրամանով Իվանովը նշանակվել է նախագահի հատուկ ներկայացուցիչ`բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով:
Մեկ այլ հրամանով Պուտինի աշխատակազմի ղեկավար է նշանակվել նախագահի աշատակազմի ղեկավարի տեղակալ Անտոն Վայնոն:




