Մշակույթ

17,5 մլն դրամ` հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի վերանորոգմանը

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի` Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքը կվերանորոգվի: Կառավարության այսօրվա որոշմամբ` թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից նախագծային աշխատանքների համար կհատկացվի 17,5 մլն դրամ:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ շենքը խարխլվել է, ամենուր ճաքեր են հայտնվել: Համաձայն ներկայացված նախագծի՝ շենքը վերանորոգելու անհրաժեշտությունն առաջացել է հետագա քայքայումը կանխելու և անվտանգ շահագործելու համար:

Թանգարանը հիմնվել է 1982-ի դեկտեմբերի 16-ին ՝ նպատակ ունենալով ամրապնդել և ի ցույց դնել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները, նաև` մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը:

Back to top button