
Քառասուներկու տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանը: Տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, որի հաղորդագրությունում նաև նշված է.«Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Հովհաննես Դանիելյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ի՝ Աջափնյակ համայնքում գտնվող «Մատուռ» սգո սրահում: Հասցե՝ Ֆուչիկի 27/34 (Մալայանի անվ. ակնաբուժական կլինիկայի դիմաց)»:




