
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր, օգոստոսի 9-ին, բանակցություններ կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում: Այս մասին գրում է ՏԱՍՍ —ը:
Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպումը վճռական խթան կհաղորդի ռուս-թուրքական հահրաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015 թվականի նոյեմբերին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո:
«Կարծիքներ են փոխանակվելու մասին մասին, թե ինչպես, ինչ տեմպերով եւ ինչ հաջորդականությամբ ենք զբաղվելու մեր հարաբերությունների վերականգնմամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ի դեպ, Ռուսաստան այցի նախօրեին ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալին տված հարցազրույցում Էրդողանն ընդգծել է առաջիկա գագաթնաժողովի կարևորությունը։
«Դա կլինի պատմական այց, նոր սկիզբ։ Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, հավատում եմ, որ երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացվի։ Մեր երկրները պետք է շատ բան անեն միասին»,- ասել է նա։




