Միջազգային

Հրապարակվել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության նախագիծը

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման գծով:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հասած տեղեկություններով ասվում է Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում:

«Կողմերը մտադիր են պաշտպանել տարածաշրջանային տրանսպորտա-կոմունիկացիոն հնարավորությունների ինտեգրացիայի գծով ջանքերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի համար տնտեսապես շահութաբեր և անվտանգ տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը: Կողմերը մտադիր են արդյունավետ քայլեր ձեռնարկել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ ուղևորների և ապրանքների փոխադրման առկա հնարավորությունների լավացման նպատակով տրանսպորտա-կոմունիկացիոն ենթակառուցվածքի զարգացման համար», -ասվում է հայտարարագրի նախագծում, որը պետք է երեք երկրների առաջնորդները հավանության արժանացնեն Բաքվում գագաթաժողովի արդյունքներով:

Նաև նշվում է, որ Մոսկվան Թեհրանը և Բաքուն մտադիր են հետագայում ևս «ներդրում կատարել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակում երկաթուղային ճանապարհների միացման և արդյունավետության բարձրացման գծով»:

«Հյուսիս-Հարավ» միջանցքը կոչված է միացնել Հյուսիսային Եվրոպան Հարավ-արևելյան Ասիայի հետ: Նախագծի իրականացման ընթացքում կմիացվեն Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղային ճանապարհները: Առաջին փուլում «Հյուսիս-Հարավ» միջանցքով ծրագրվում է տարեկան 5 մլն տ բեռներ փոխադրել, իսկ հետագայում` 10 մլն տոննայից ավելի:

Back to top button