Միջազգային

Պայթյուն՝ Պակիստանի հիվանդանոցում. կա 30 զոհ

Պակիստանի Կվետա քաղաքի (Բելուջիստան) հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը խլել է 30 մարդու կյանք՝ հայտնում Associated Press գործակալությունը։ Կան մի քանի տասնյակ վիրավորներ։

Պայթյունը որոտացել է վաղ առավոտյան՝ Բելուջիստանի փաստաբանների կոլեգիայի ասոցիացիայի նախկին նախագահ Բիլյալ Անվար Կասիի սպանությունից ժամեր անց։ Նրա դին տեղափոխվել էր հիվանդանոց, և երբ բուժհաստատություն են ժամանել նրա գործընկերները, տեղի է ունեցել պայթյուն։ Մի քանի փաստաբաններ վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ տուժածների թվում կան նաև լրագրողներ։ Ոստիկանության տվյալներով՝ պայթյունից հետո անհայտ անձը կրակ է բացել։

Անվտանգության ծառայության աշխատակիցները շղթայի մեջ են առել բուժհաստատության տարածքը, հայտարարվել է տագնապ։

Հարձակման պատասխանատվությունը ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել։

Back to top button