
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Բռնցքամարտի 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանը մեկնարկել է հաղթանակով: Մարգարյանի առաջին մրցակիցը Ֆիջիի ներկայացուցիչ Հիլլ Վիսթոնն էր:
Երեք ռաունդներից հետո Մարգարյանը հաղթեց 3-0 հաշվով։
Հաջորդ մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ, ով Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի և աշխարհի գործող չեմպիոն է:
Նկարը ` ՀԱՕԿ կայքի




