Հասարակություն

Հայ զինծառայողները հաջողությամբ մրցում են Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի զինծառայողների հետ

Օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի շրջանակում «Անհատական մրցավազքի» երրորդ փուլում միմյանց հետ մրցել են Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իրանի, Չինաստանի զինված ուժերի և ՌԴ ԴՈՍԱԱՖ տանկային անձնակազմերը՝ հայտնում են ՊՆ- ից:

ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմի հրամանատարն էր լեյտենանտ Գևորգ Բալայանը, նշանառու օպերատորը` կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանը, մեխանիկ վարորդը՝ Նարեկ Շառոյանը: Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 26 րոպե 02 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Երրորդ մրցափուլի առաջատարն էր Հնդկաստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 36 վայրկյան ցուցանիշով: Երկրորդ տեղում է Չինաստանի զինված ուժերի տանկային անձնակազմը, որը մրցուղին անցել է 23 րոպե 41 վայրկյանում:

Հաջողությամբ հաղթահարելով «Անհատական մրցավազքի» երեք փուլերը` հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին` «Էստաֆետին», որը կմեկնարկի օգոստոսի 9-ին:

«Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում հուլիսի 30-ին օգոստոսի 5-ը անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին մասնակցող հայ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում հաղթել է ՌԴ զինված ուժերը ներկայացնող թիմը: Երկրորդ տեղում են Չինաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Զիմբաբվեին զինված ուժերի զինծառայողները:

Back to top button