Հասարակություն
Գյումրիում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստանի անվան հուշապուրակը
Գյումրին ամեն օր հիշում ու խոնարհվում է ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած իր հերոս զավակների առաջ: Գյումրիում օծված հերթական հուշապուրակը նվիրված էր հերոս լեյտենանտ Հրաչ Գալստյանի հիշատակին: Հուշահամալիրի բացմանը մասնակցում էին նաև քառօրյա պատերազմի ժամանակ զոհված գրեթե բոլոր հերոսների հարազատները: Ներկաների տրամադրությունն առավել քան մարտական էր՝ թշնամուն ոչ մի թիզ հող չզիջելու վճռականությամբ: