Միջազգային

Չեխիան հրաժարվում է փախստականներ ընդունելուց

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ իր երկիրը պետք է մերժի փախստականների ընդունման բոլոր խնդրանքները՝ «բարբարոսական հարձակումները» կանխելու համար։ Այս մասին հայտնել է նախագահի ներկայացուցիչը, գրում է Reuters-ը։

«Մեր երկիրը չի կարող իրեն վտանգի ենթարկել, ինչպես Ֆրանսիան և Գերմանիան։ Նրանց ընդունելով՝ մենք պարարտ հող ենք ստեղծում բարբարոսական հարձակումների համար»,- հայտարարել է Ժիրի Օվչաչեկը՝ Չեխիայի նախագահի ներկայացուցիչը։

Միլոշ Զեմանը, որի դերը նախևառաջ ներկայացուցչական է, Չեխիայի հանրապետության տարածք փախստականների ընդունման ամենաոխերիմ հակառակորդն է։ Նա դեմ է հանդես գալիս թուրքական ճամբարներից ներգաղթյալների ընդունման՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտայի կառավարության նախաձեռնությանը։

Կարդացեք նաև

Back to top button