Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

rainՀանրապետության տարածքում օգոստոսի 2-6-ը հյուսիսային շրջաններում` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 3-4-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում 2-6-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Back to top button