ԿարևորՔաղաքական

Ժամը 20:00-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր կդնեն զենքերը. Վարուժան Ավետիսյան

Քիչ առաջ «Առաջին լրատվականին» է զանգահարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին դիպուկահարի միջոցով: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք, երեկ գիշեր գրոհեցին, մեքենայով պատը ջարդեցին հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով բանակցություն սկսեցինք: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք:

Ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմ հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության, կամ մնալ ռազմագերու կարգավիճակում, ծանր որոշում էր մեր համար, ռազմագերու կարգավիճակը:

Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել»։

Կարդացեք նաև

Back to top button