Միջազգային

Քրդերը հարձակվել են թուրքական ռազմակայանի վրա

Քրդերը հարձակվել են Թուրքիայում Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմակայանի վրա, որի հետեւանքով զոհվել են մի քանի տասնյակ գրոհողներ՝ հայտնում է «Ռոյթերը»։

Հուլիսի 30- ի գիշերը ՔԱԿ համակիրները երեք խմբով մոտեցել են ռազմակայանի վրա։ Այդ ընթացքում նրանց վրա օդային հարձակում է իրականացվել, զոհվել է 23 քուրդ։

Դրանից մեկ օրը առաջ՝ ուրբաթ օրը նույն շրջանում տեղի է ունեցել  ռազմական բախում թուրք զինվորականների եւ քրդերի միջեւ, որի հետեւանքով զոհվել էին 8 ապստամբներ, վիրավորվել էին թուրք 25 զինվորներ։

Կարդացեք նաև

Back to top button