Մշակույթ

Քննարկվում է ֆոլկ փառատոնը Հայաստանում անցկացնելու հարցը. Անի Մոսինյան

Էստոնիային Ավանդական երաժշտության կենտրոնի և Եվրոպական հեռարձակողների միության հրավերով, Հայատանի հանրային ռադիոն կմասնակցի «Եվրառադիո» 37-րդ և «Վիլյանդի ֆոլկ» 24-րդ փառատոններին:  Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանը և Հանրային ռադիոն փառատոներին կներկայացնի «Նուբար» ժողովրդական երգի և պարի համույթը: Հանրային ռադիոընկերության արտաքին կապերի պատասխանատու Անի Մոսինյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ նախօրեին  Վիլյանդի ավանդական երաժշտության կենտրոնում տեղի է ունեցել  փառատոնի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել եւ հյուրերին իր ողջույնի խոսքն է հղել նաեւ Էստոնիայի Հանրապետության նախագահ Թոմաս Հենդրիկը: «Եղավ նաեւ համերգ, որտեղ ելույթ ունեցան Էստոնիայի հանրահայտ երաժիշտները»,- տեղեկացրեց Անի Մոսինյանը:

Ani mosinyan«Ամբողջ քաղաքը «փառատոնային» է, մեծ ոգեւորություն է տիրում: 17000 բնակչություն ունեցող Վիլյանդում այս օրերին բնակչությունը կարելի է ասել եռապատկվել է, քանի որ  բոլորը սպասում են այս միջոցառմանը, համերգներին եւ հետաքրքրիր ելույթներին, որոնք տեղի կունենա այսօր եւ վաղը: Նշեմ նաեւ, որ փառատոնի կազմակերպիչների հետ քննարկվում է հետագա տարիներին փառատոնը կազմակերպել նաեւ Հայաստանում: Ասեմ, որ առաջարկը ուրախությամբ ընդունվեց, եւ նրանք շատ հետաքրքրված են: Համերգներից հետո կլինեն նաեւ Jam session-ներ (համատեղ ելույթներ՝ իմպորվիացիա ինչ-որ թեմայի շուրջ խմբ.): Համերգից հետո մենք ելույթներ ենք պատրաստում ռուսական հայտնի ֆոլկ խմբի հետ»:

«Մեր ելույթը տեղի կունենա վաղը, տեղի ժամանակով ժամը 20.00-ին: Համերգը կտեւի 50 րոպե, որի ժամանակ համույթը կփորձի իր երգացանով ներկայացնել հայկական ողջ մշակույթը»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց  «Նուբար» ժողովրդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, հիմնադիր,  մեր գործընկեր, «Արմատներ» հաղորդաշարի հեղինակ  Լուսինե Նազարյանը:

lusine

«Ներկայացնելու ենք այս ծրագիրը, որը արդեն 10 տարի է «Նուբար»-ի կատարմամբ լսել են մարդիկ: Ընտրված են այն երգերը, որոնց միջոցով կկարողանանք ներկայացնել ողջ Հայաստանը, հայկական մշակույթի մի մեծ մաս,  քանի որ 50 րոպեյի մեջ տեղավորել ամբողջ հայկական ֆոլկլյորի մշակույթը իհարկե հնարավոր չէ, բայց գոնե յուրաքանչյուր տարածքից ինչ որ բան կկարողանանք ներկայացնել: Նրանց մեջ կլինեն հայտնի եւրգեր, քնարական, կլինեն պարերգեր, անպայման կհնչի սոլո դուդուկ, որին հանդիսատեսը շատ սպասում է»:

Back to top button