Միջազգային
Երկու տարում Եվրոպայում ահաբեկչությունից զոհվել է 443 մարդ
Վերջին երկու տարիներին 443 մարդ է զոհվել Եվրոպայի տարածքում իրականացված ահաբեկչական հարձակումների ընթացքում՝ հաղորդում է է Daily Mail-ը: 2014 թվականից Եվրոպայում տեղի է ունեցել 18 ահաբեկչական հարձակում: Խոշոր ահաբեկչություններից են Փարիզում, Անկարայում եւ Նիցցայում տեղի ունեցածները:
Վերջին հարձակումն իրականացվել է հուլիսի 26-ին Ֆրանսիայի հյուսիսում՝ Ռուանի մոտակայքում գտնվող եկեղեցու վրա: Ահաբեկչության հետեւանքով սպանվել էր քահանան, հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: